25-ամյա աղջիկը մեքենայից գումար է գողացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 1-ին, ժամը 13.00-ին, Մարաշի բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի ավտոմեքենայի սրահից գողացել են 400.000 դրամ և 300 դոլար:

Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկի մոտ կայանված «Պորշ» մակնիշի մեքենայից գողություն է արել 25-ամյա մի աղջիկ: Նա ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ ներկայացել է Մարաշի բաժանմունք և տվել խոստովանական բացատրություն, որ փետրվարի 29-ին, ժամը 21.00-ի սահմաններում, լինելով նշված մեքենայի սրահում՝ գողացել է 400.000 դրամ և 300 դոլար:

Գողության մասին նախկինում չի հայտնվել:
Գողոնն առգրավված է:
Նախապատրաստվում են նյութեր:




Լրահոս