ՊԵՏԲՅՈՒՋԵՆ 4 ԱՆԳԱՄ ԳՈՒՄԱՐ Է ՀԱՏԿԱՑՐԵԼ Օգո 12,2011 00:00 Արդեն մի քառամյակ Նոյեմբերյանում ընթանում է քաղաքի ֆուտբոլի մարզադաշտի վերակառուցումը, սակայն պարզ չէ, թե այն երբ է ավարտուն տեսք ունենալու: Կատարվող շինարարության պատճառով արդեն 4 տարի այստեղ մարզումներ կամ ֆուտբոլային խաղեր չեն կայանում: 2007թ. սեպտեմբերին Նոյեմբերյանի ֆուտբոլի մարզադաշտի վերանորոգման համար առաջին փուլում պետբյուջեից հատկացվեց 50 մլն դրամ: 48 մլն դրամ առաջարկով շինարարական աշխատանքների մրցույթը շահեց …
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՉԻՆՉ ՉԱՍՈՂ ՆԻՍՏՈՒՄ Օգո 12,2011 00:00 Ամառային է ոչ միայն Հայաստանի քաղաքացիների տրամադրությունը, որոնք առիթ ու գումար լինելու դեպքում շտապում են մեկնել հանգստի: Վերջին շաբաթներին ամառային է նաեւ ՀՀ կառավարության նիստերի օրակարգը, որտեղ ներառված հարցերի շրջանակը սահմանափակվում է հիմնականում հարկային արտոնությունների տրամադրմամբ, համաձայնագրերի եւ ինչ-որ անձանց զինվորական ծառայությունից տարկետում տալու որոշումների հավանությամբ, հողերի կատեգորիաների փոփոխությամբ: Այնպես որ, լրագրողների ուշադրության կենտրոնում ոչ …
ՀԱՂԹԵԼ ԵՆՔ Օգո 12,2011 00:00 2011թ. օգոստոսի 9-13-ը Նորվեգիայի Աուրե քաղաքում ընթացող FIS անվադահուկների աշխարհի առաջնության մրցումներում ազատ ոճի վերելքի մրցատարածությունում Հայաստանի դահուկավազքի հավաքականի առաջատար Սերգեյ Միքայելյանը (Աշոցքից, մարզիչ` Արթուր Միքայելյան) 9 պետության 25 ուժեղագույն երիտասարդների մրցապայքարում 35 րոպե 18 վրկ. արդյունքով նվաճել է երիտասարդների աշխարհի չեմպիոնի կոչումը, իսկ օգոստոսի 9-ի 10,8 կմ դասական ոճի վերելքի մրցատարածությունում 27:09.9 արդյունքով Սերգեյը …
ՎԱՏ ԿԼԻՆԻ Օգո 12,2011 00:00 Աստղաբան, էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը երեկ հրավիրված ասուլիսի ընթացքում կարեւորել է ՀԱԿ-կոալիցիա երկխոսությունը եւ ասել, որ եթե մինչեւ սեպտեմբերի 8-ը փոխհամաձայնություն չկայացվի, վատ կլինի: Ըստ աստղաբանի` կուսակցությունները, կրոնները, դավանանքները, գաղափարախոսություններն իրենց սպառել են, մի նոր տիպի խոսք է պետք, որ մտնենք 21-րդ դար, որպեսզի մարդիկ նորից սկսեն վստահել իշխանություններին:
ՊԶՈՅԻ ԳՈՐԾՈՎ Օգո 12,2011 00:00 28-ամյա Խորեն Գասպարյանը, ով մեղադրվում է ամերիկյան Medicare բժշկական ապահովագրության համակարգում զեղծարարություններին մեղսակից լինելու համար, դատական նիստի ժամանակ իրեն մեղավոր չի ճանաչել: Ամերիկյան կայքերից մեկը հայտնում է, որ Գասպարյանն ավելի վաղ Մոսկվայում ինքնակամ հանձնվել էր իրավապահ մարմիններին եւ վերադարձվել Միացյալ Նահանգներին: Նրա նկատմամբ մեղադրանք է ներկայացվել բժշկական ապահովագրության ոլորտում խարդախության, հաղորդակցման էլեկտրոնային միջոցների օգտագործմամբ խարդախության …
ԴԻԱԿ ՄԵՔԵՆԱՅՈՒՄ Օգո 12,2011 00:00 Oգոստոսի 10-ին` ժամը 13:30-ի սահմաններում, Ձորաղբյուրի ամառանոցների տեղամաս մտնող ճանապարհին դիակ է հայտնաբերվել: Ինչպես դեպքի վայրից armlur.am-ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` 32-ամյա Անդրանիկ Մանուկյանի դին եղել է «Մերսեդես E 230» մակնիշի 27 ՕՏ 353 համարանիշով մեքենայի մեջ` ղեկի մոտ: Նա Երեւան քաղաքի Նալբանդյան փողոցի բնակիչ էր. այլ մանրամասներ չկան:
ՄԱՀԱՑԵԼ Է ԻՆՔՆԱԹԻՌՈՒՄ Օգո 12,2011 00:00 Երեկ գիշեր 02:10 րոպեին Սամարա-Երեւան չվերթի ինքնաթիռում վայրէջք կատարելուց 15 րոպե առաջ ուղեւորներից մեկը մահացել է: Ոստիկանները պարզել են, որ մահացողը ՌԴ քաղաքացի 50-ամյա Պավել Վանյանն էր, որը տառապում էր օնկոլոգիական հիվանդությամբ եւ Երեւան էր տեղափոխվում եղբոր ուղեկցությամբ:
ՄԻ՛ ԾԽԵՔ Օգո 12,2011 00:00 Ուսումնասիրելով մի շարք աղբյուրներից ստացվող տվյալները` հետազոտողները եկել են այն եզրակացության, որ կանանց շրջանում ծխելու հետեւանքով սիրտ-անոթային հիվանդությունները, տղամարդկանց հետ համեմատած, 25%-ով ավելի հաճախ են զգացնել տալիս: Ծխելու հետեւանքով կնոջ օրգանիզմը ստանում է ավելի մեծ քանակությամբ վնասակար նյութեր, քան տղամարդունը, դրա համար էլ կանանց մոտ թոքի քաղցկեղի դեպքեր ավելի շատ են հանդիպում:
19 Ապրիլ 16:05 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 36 կգ ոսկու գործով իրավապահները կհարցաքննեն «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի՝ Զապի փեսային
18 Ապրիլ 14:15 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ կառավարության շենքի մոտ. պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը
17 Ապրիլ 07:35 Վրաստան մուտքի համար ՀՀ քաղաքացիները պիտի պարտադիր առողջապահական ապահովագրություն ունենան.«Ժողովուրդ»
17 Ապրիլ 07:35 Վրաստան մուտքի համար ՀՀ քաղաքացիները պիտի պարտադիր առողջապահական ապահովագրություն ունենան.«Ժողովուրդ»
20 Մարտ 11:12 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տավուշի գյուղերն էլ ենք տալու, անկլավներն էլ ենք տալու, հետո վախեցնելու են Սահմանադրությամբ․ Սամվել Բաբայան
22 Մարտ 18:01 «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է առանց լիցենզիայի ուղևորափոխադրում կատարող 20 տրանսպորտային միջոց
10 Ապրիլ 16:32 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արգավանդի ճանապարհին մեքենայից 36 կգ ոսկի գողացողները եղել են ԱԱԾ կեղծ համազգեստով․ մանրամասներ