ԲՀԿ-ԱԿԱՆԸ ՊՆԴՈՒՄ Է` ԻՐ ՈՐԴԻՆԵՐԸ ՉԵՆ ՓԱԽԵԼ Սեպ 27,2011 00:00 Երեկ Նոր Նորքի 4-րդ զանգվածի բնակիչներն էլեկտրոնային տարբերակով բաց նամակ են գրել Սերժ Սարգսյանին, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին եւ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին: Բնակիչները ներկայացրել են Նոր Նորքում սեպտեմբերի 20-ին տեղի ունեցած ծեծկռտուքի ու դանակահարության մեղավորների անունները, որոնք մասնակից են եղել այդ կռվին, սակայն մինչ այսօր ազատության մեջ են գտնվում:Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին` ժամը 22:30-ի …
ԿՀԱՇՏՎԵՆ Սեպ 27,2011 00:00 «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերության ներկայացուցիչ, փաստաբան Արա Զոհրաբյանը տեղեկացրել է, որ Հանրայինի դեմ Եհովայի վկաների հայցի շուրջ ընթանում են հաշտության համաձայնություն կնքելու բանակցություններ, որոնք սկսվել են «Եհովայի վկաներ» կազմակերպության ներկայացուցչի նախաձեռնությամբ:
15 ՀԱԶԱՐ ՀԱՅՏ Սեպ 27,2011 00:00 Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն Վահան Ավետիսյանն ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած լսումների ժամանակ ներկայացրել է ավտոմեքենաների պարտադիր ապահովագրման (ԱՊՊԱ) համակարգի ներդրման առաջին 8 ամիսների վիճակագրությունը: Նշված ժամանակահատվածում ավտոպատահարների հետեւանքով պատճառված վնասի դիմաց հատուցում ստանալու 15 հազարից ավելի հայտ է ներկայացվել, որոնցից մոտ 14 հազարը բավարարվել է: Փոխհատուցվել է շուրջ 2 միլիարդ 840 միլիոն …
ՀԵՐԹԱԿԱՆ ՄԻԱԿԸ Սեպ 27,2011 00:00 Մարալիկ քաղաքում սեպտեմբերի 25-ին կայացած քաղաքապետի ընտրություններում հաղթանակ է տարել գործող քաղաքապետ, հանրապետական Արտակ Գեւորգյանը: Վերջինս առաջադրված միակ թեկնածուն էր: Ինքնաառաջադրվել, սակայն օրեր առաջ ինքնաբացարկ էր հայտարարել անկուսակցական, Մարալիկի մարզադպրոցի մարզիչ Աղասի Կարապետյանը, ով, ըստ որոշ տեղեկությունների, 34-ամյա քաղաքապետի թիկնապահն է: Ընտրություններին մասնակցել է Մարալիկում գրանցված 5317 ընտրողներից 2093-ը, որոնցից Գեւորգյանի օգտին քվեարկել են 2014-ը, …
ԴԵՌ ԳԱԶ ՉԻ ՄՏՆՈՒՄ Սեպ 27,2011 00:00 Սեպտեմբերի 22-ից դադարեցվել է Վրաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը, սակայն վրացական հատվածում վերականգնողական աշխատանքները դեռ չեն ավարտվել: Այդ մասին հայտնել է «Հայռուսգազարդ» հայկական ընկերության մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը: Նա նշել է, որ վրացական կողմի հետ մշտական կապ է պահվում: Աշխատանքների ավարտման ստույգ ժամկետները հայտնի չեն: Գազի պաշարները հնարավորություն կտան գազ մատակարարել վերանորոգման աշխատանքների ամբողջ ժամանակահատվածում:
Սեպ 27,2011 00:00 «Այսօր համակարգում վառելիքի լուրջ խնդիր ունենք, լուրջ պրոբլեմ կա»:Ալիկ Սարգսյան «1in.am»Դեռ դպրոցական դասագիրքն է փաստում, որ հեղուկի չափման միավորը լիտրն է: Այսինքն` եթե տվյալ դեպքում ոստիկանությանը կոնկրետ քանակությամբ բենզին է հատկացվում, ապա հեղուկը չի կարող ընդարձակվել այնքան, որ հերիքի ոչ միայն աշխատակիցներն, այլեւ պետական բենզինի հաշվին սեփական տաքսի ծառայություններ աշխատեցնելուն: Եթե մինչ այսօր Մարգար Օհանյանն …
Սեպ 27,2011 00:00 «Եթե Լեւոնը հետ եկավ, ինչո՞ւ Քոչարյանը չի կարող վերադառնալ»:Տիգրան Կարապետյան «yerkir.am»Նախկին ԱԼՄ-ականին թվում է, թե ցանկացած քաղգործիչ բավական է միայն վերադարձի ցանկություն ունենա, ու բոլոր հարցերը լուծված են: Կարապետիչը չի պատկերացնում, որ առաջին նախագահը վերադարձավ, քանի որ բոլոր քաղաքական նախապայմաններն առկա էին: Ընդ որում, Լեւոն Տեր-Պետրոսյանը նման որոշում ընդամենը մեկ հայտարարությամբ կայացրեց, իսկ Ռ.Քոչարյանն արդեն …
Սեպ 27,2011 00:00 «Ժամանակ էր պետք մարդկանց մեզ հասկանալու համար»:Մհեր Շահգելդյան «arg.am»Պարզունակ քաղաքականություն վարելու համար ՕԵԿ-ը միշտ է մեղադրվել, բայց պարոն Շահգելդյանին թվում է, թե պարզից դեպի բարդ կես քայլ է: Մարդիկ, իհարկե, ոչ թե ՕԵԿ դիրքորոշումները չհասկանալու, այլ ուղիղ հակառակը` լավ հասկանալու համար են երես թեքել այս կուսակցությունից: Վերջին հաշվով, հասկանալու առանձնապես բան էլ չկա. սկզբունքայնության պակասը …
19 Ապրիլ 16:05 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 36 կգ ոսկու գործով իրավապահները կհարցաքննեն «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի՝ Զապի փեսային
18 Ապրիլ 14:15 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ կառավարության շենքի մոտ. պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը
17 Ապրիլ 07:35 Վրաստան մուտքի համար ՀՀ քաղաքացիները պիտի պարտադիր առողջապահական ապահովագրություն ունենան.«Ժողովուրդ»
17 Ապրիլ 07:35 Վրաստան մուտքի համար ՀՀ քաղաքացիները պիտի պարտադիր առողջապահական ապահովագրություն ունենան.«Ժողովուրդ»
20 Մարտ 11:12 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տավուշի գյուղերն էլ ենք տալու, անկլավներն էլ ենք տալու, հետո վախեցնելու են Սահմանադրությամբ․ Սամվել Բաբայան
22 Մարտ 18:01 «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է առանց լիցենզիայի ուղևորափոխադրում կատարող 20 տրանսպորտային միջոց
10 Ապրիլ 16:32 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արգավանդի ճանապարհին մեքենայից 36 կգ ոսկի գողացողները եղել են ԱԱԾ կեղծ համազգեստով․ մանրամասներ