ՔՈՉԱՐՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՇՈՒՐՋ Հոկ 01,2011 00:00 Երեկ բացարձակապես նույն եղանակով, ինչ 2007 թվականի աշնանն արեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ՀՀ երկրորդ նախագահը քաղաքականություն վերադառնալու հայտ ներկայացրեց: Նա առայժմ չի բացառել, որ կվերադառնա մեծ քաղաքականություն, իսկ մնացածն, ինչպես ասում են, տեխնիկայի հարց է:«Ժողովուրդ»-ը Ռոբերտ Քոչարյանի քաղաքական մտադրությունների մասին զրուցեց տարբեր քաղաքական` ՀՀԿ եւ ՀԱԿ ներկայացուցիչների հետ: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին եւ …
ՀԻՄՔԵՐԸ ԿՈՐԵԼ ԵՆ ԿԱՄ ՉԵՆ ԷԼ ԵՂԵԼ Հոկ 01,2011 00:00 «Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն` Արաբկիրում 2010 թվականի մայիսին Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանի քրոջ որդու մասնակցությամբ կատարված Խաչիկ Մկրտչյանի սպանության մեջ մեղադրվող Վռամ Բաղդասարյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումները կորել են, ինչի կապակցությամբ էլ օրերս կրկին հարցաքննվել է Հովհաննես Թամամյանը:Մեր աղբյուրների փոխանցմամբ` ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանն այս առիթով ՀՔԾ-ում տեղի ունեցած 4 …
ԿՈՒՏԵՄ Հոկ 01,2011 00:00 Երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անցնում էր «Պրոմ Էքսպո-2011» սննդամթերքի տեղական արտադրանքի ցուցադրության տաղավարների կողքով եւ համտեսում հայկական արտադրանքը: Իսկ երբ արտադրողներից մեկը վարչապետին դիմեց, թե «ի՞նչ կլինի, որ ամեն մեկից Ձեզ ուղարկեմ», վարչապետը, նայելով չրերին, պատասխանեց. «Կուտեմ»:
ՊԵՏԱԿԱՆ ԱՅՑ Հոկ 01,2011 00:00 «Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել էր, որ հոկտեմբերի 6-7-ը Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին կայցելի Հայաստան: Դիվանագիտական աղբյուրների վկայությամբ` Սարկոզին Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո նախագահական նստավայրում հանդես կգա մամուլի ասուլիսով: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` Ֆրանսիայի նախագահը Երեւանում կմասնակցի նաեւ Շարլ Ազնավուրի տուն-թանգարանի բացմանը:
ՈՂՋԱՄԻՏ ՔՆՆՈՒՄ ԵՆ Հոկ 01,2011 00:00 ՀՀ ԱԱԾ-ն դեռեւս շարունակում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Լեւոն Սարգսյանի՝ Ալրաղացի Լյովիկի թիկնապահ Արմեն Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Գայդ մականունով այս թիկնապահը ձերբակալվել էր մաքսանենգության համար դեռ մայիսի սկզբներին եւ այժմ գտնվում է կալանքի տակ: Չի բացառվում, որ առաջիկայում արդեն քրեական գործն ուղարկվի դատարան: ԱԱԾ մամուլի պատասխանատու Արծվին Բաղրամյանը «Ժողովուրդ»-ի հետ հեռախոսազրույցում միայն …
ՎՐԱՑԱ-ՖՐԱՆՍԻԱԿԱՆ Հոկ 01,2011 00:00 Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 7-ին Վրաստան է ժամանելու Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին: Վրաստանի ժամանակով ժամը 17:00-ին Սարկոզին ելույթ է ունենալու Թբիլիսիի Ազատության հրապարակում հրավիրվելիք հանրահավաքում: Այս մասին Վրաստանի եւ Վրաստանում Ֆրանսիայի քաղաքացիներին ծանուցել է Վրաստանում ֆրանսիական դեսպանատունը: Նշենք, որ սա աշխարհի դիվանագիտության մեջ բացառիկ երեւույթ է, երբ այլ երկրի ղեկավարն ուրիշ երկրում հրավիրված հանրահավաքում ելույթ …
ՎՐԻՊՈՒՄ Հոկ 01,2011 00:00 Սեպտեմբերի 29-ի համարում «Ինտերնացիոնալ Ռուսաստան» շարժման մասին հրապարակված լուրի մեջ սխալ էր նշված հիմնադիր համագումարի օրը: Օգոստոսի 25-ի փոխարեն պետք է լիներ հոկտեմբերի 15-ը, որի հիմնադիր անդամներից է ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Կառլոս Պետրոսյանը: Հայցում ենք մեր ընթերցողների ներողամտությունը:
23 Ապրիլ 16:25 Ջրի՝ 1 լիտր տարողությամբ պոլիէթիլենային տարայի պիտակի տակ հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց
24 Ապրիլ 19:03 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ մթնոլորտում Աննա Հակոբյանը եկավ Ծիծեռնակաբերդ ու ստիպված եղավ շտապ լքել.ամբողջական տեսանյութ
08:05 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց
19 Ապրիլ 16:05 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արգավանդի ճանապարհին մեքենայից 36 կգ ոսկի գողացողները եղել են ԱԱԾ կեղծ համազգեստով․ մանրամասներ
23 Ապրիլ 16:25 Ջրի՝ 1 լիտր տարողությամբ պոլիէթիլենային տարայի պիտակի տակ հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված
18 Ապրիլ 14:15 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ կառավարության շենքի մոտ. պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը
10 Ապրիլ 16:32 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արգավանդի ճանապարհին մեքենայից 36 կգ ոսկի գողացողները եղել են ԱԱԾ կեղծ համազգեստով․ մանրամասներ
29 Մարտ 13:25 Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխության
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց