ՄԵՆՔ ՇԱԽՄԱՏ ԵՆՔ ԽԱՂՈՒՄ, ԲԱՅՑ ԲՈՔՍԻՑ ՉԵՆՔ ՎԱԽԵՆՈՒՄ Ապր 05,2011 00:00 «Հանրապետություն» կուսակցության նախագահ, ՀԱԿ անդամ Արամ Սարգսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ եթե ժողովուրդը գնա ապստամբության, ապա ինքը կլինի նրանց կողքին:-Պարո՛ն Սարգսյան, անցած հանրահավաքից հետո հասարակության զգալի մասը հիասթափված տուն գնաց, ինչո՞ւ պիտի ապրիլի 8-ին նորից գա հանրահավաքի: -Ինձ համար բավականին բարդ է հասարակության մեծ մասի առումով տեսակետ հայտնելը: Համենայնդեպս, կա մի զանգված, որը դժգոհ …
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ»-Ը ԴԵՌ ԼՌՈՒՄ Է Ապր 05,2011 00:00 Ապրիլի 4-ը «Ժառանգության» համակիր մտավորականների կողմից կազմակերպված «Ոչ կուսակցապետությանը» խորագրով «Լռության ուխտ»-ի 3-րդ օրն էր:Այս անգամ «լռության ուխտավորները» քաղաքագետ Նիկիտա Զարուբյանը, կուսակցության քարտուղար Կարինե Հակոբյանը եւ «Խաչակիր» ՀԿ-ի նախագահ Գագիկ Սարուխանյանն էին: Վերջիններս լուռ նստած էին Ազատության հրապարակում, մարդիկ մոտենում էին նրանց, բարեւում, բայց զրուցել չէին կարողանում: Ինչպես նախորդ օրերին, այսօր եւս «ուխտավորներին» աջակցում էին …
ԱՐԻ՛ ԱԶԻԶ, ԱՐԻ՛ Ապր 05,2011 00:00 Facebook սոցիալական ցանցը վերջին շրջանում դարձել է հասարակական տրամադրությունների լակմուսի թուղթ: Վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ կով կթելու հայտնի ցուցումներից հետո ամբողջ Facebook-ը «տժժում էր», իսկ մեկը գրել էր` «Արի՛ ինձ կթի, ազի՛զ: Կով»: «Տաշիր-2011» մրցանակաբաշխության հեռարձակումից հետո էլ, որի ժամանակ մի շարք աստղեր ստացան բնակարաններ, լայն հակազդեցություն է առաջացել հասարակության կողմից: Մասնավորապես նույն օրը` գիշերը, բացվեց …
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ PR Ապր 05,2011 00:00 «Տաշիր-2011» մրցանակաբաշխության ժամանակ Գարիկ Մարտիրոսյանի` Սերժ Սարգսյանի հետ երկխոսության հումորային ելույթի ընդհատումը մասնագետների գնահատմամբ կոչվում է տեխնիկական PR: Այսինքն` երբ հեռարձակման խոտանի միջոցով հեռուստադիտողի ուշադրությունը հրավիրվում է միջոցառման վրա` ոչնչից աղմուկ սարքելու համար: Իրականում Գարիկը որեւէ սկանդալային բան չէր ասելու եւ դա գիտեին նաեւ «Արմենիա»-ի մերձավոր «PR»-շչիկները:
«ՈՍՏԻԿԱՆԸ ԻՄ ՊԱՇՏՊԱՆՆ Է» Ապր 05,2011 00:00 Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը կրթության եւ գիտության նախարարության հետ հանրապետության 91 ավագ դպրոցներում անցկացնում է մրցույթ-շարադրություն «Ոստիկանը իմ պաշտպանն է» վերնագրով: Մրցույթը նվիրված է ՀՀ ոստիկանության 10-ամյակին: Ոստիկաններն ուզում են «մի երկու տող լավ բան ոստիկանության հասցեին» խորագրի շրջանակներում կարծիքներ հավաքել:
ԳՈՒՄԱՐԸ ԳԱՆՁՎԵԼ Է Ապր 05,2011 00:00 Մարտի 31-ին դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Տավուշի մարզային բաժնի հարկադիր կատարող, արդարադատության լեյտենանտ Արտակ Կոստանդյանը որոշել է արգելանք դնել Իջեւանի քաղաքապետարանի դրամական միջոցների վրա (204 հազար դրամի չափով): Բանն այն է, որ Իջեւանի շուկային հարակից ավտոկայանատեղիներից գումարներ գանձող «Կամուրջ» ՓԲԸ տնօրեն Մարտուն Դավթյանին Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը ազատել էր աշխատանքից, ինչի կապակցությամբ Դավթյանը դիմել …
ՍՊԱՍՈՒՄ ԵՆ Ապր 05,2011 00:00 Ըստ որոշ տեղեկությունների` քաղբանտարկյալ Արամ Բարեղամյանը երեկ պետք է ազատ արձակվեր, քանի որ քրեակատարողական հիմնարկը նրա վաղաժամկետ ազատ արձակման առաջին քայլն արել է, սակայն դատարանը դեռ համապատասխան որոշումը չի կայացրել: Մենք բոլորս անհամբեր սպասում ենք հանիրավի բանտարկված Բարեղամյանի ազատության օրվան:
19 Ապրիլ 16:05 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 36 կգ ոսկու գործով իրավապահները կհարցաքննեն «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի՝ Զապի փեսային
18 Ապրիլ 14:15 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ կառավարության շենքի մոտ. պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը
17 Ապրիլ 07:35 Վրաստան մուտքի համար ՀՀ քաղաքացիները պիտի պարտադիր առողջապահական ապահովագրություն ունենան.«Ժողովուրդ»
17 Ապրիլ 07:35 Վրաստան մուտքի համար ՀՀ քաղաքացիները պիտի պարտադիր առողջապահական ապահովագրություն ունենան.«Ժողովուրդ»
20 Մարտ 11:12 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տավուշի գյուղերն էլ ենք տալու, անկլավներն էլ ենք տալու, հետո վախեցնելու են Սահմանադրությամբ․ Սամվել Բաբայան
22 Մարտ 18:01 «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է առանց լիցենզիայի ուղևորափոխադրում կատարող 20 տրանսպորտային միջոց
10 Ապրիլ 16:32 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արգավանդի ճանապարհին մեքենայից 36 կգ ոսկի գողացողները եղել են ԱԱԾ կեղծ համազգեստով․ մանրամասներ