ԱՌՈՂՋ ՀԱՄԱՅՆՔԻ, ԱՆԱՐԱՏ ԿԱԹԻ ՄԱԿՆՇՄԱՆ ՄԱՍԻՆ Մայիս 06,2011 00:00 Կառավարության նիստը, ներկա լրագրողների տպավորությամբ, արագացված ռիթմով էր, եւ վարչապետն էլ ասես իրեն նման չէր, շտապողական տրամադրության մեջ էր, անգամ սովորական դարձած հավանության արտահայտությունների մեջ էր ժլատ: Իսկ եթե ըստ էության, ավելի սոցիալական ուղղվածության նիստ էր` միասնականացվում է կենսաթոշակային ոլորտի օրենսդրությունը, աջակցում են համայնքներին: Սոցիալական բարդ կացության մեջ ապրող հասարակության ուշադրության կենտրոնում գտնվող կենսաթոշակային օրենսդրությունը …
ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԱՐԴԵՆ ՎԱՂՈՒՑ ՈՐՈՇՈՒՄԸ ԿԱՅԱՑՐԵԼ Է Մայիս 06,2011 00:00 Երեկ` ժամը 10.30-ից, բացօթյա առեւտրով զբաղվողները, կառավարության շենքի մոտ հավաքված, անհամբեր սպասում էին ղեկավարությանը: Հորդառատ անձրեւը որքան էլ «փորձում» էր խոչընդոտել ժողովրդին, միեւնույն է, նրանք «անդրդվելի» էին եւ իրենց տեղից չէին շարժվում: Առեւտրականները սրտատրոփ սպասում էին, իսկ կառավարությունում այդ ժամանակ քննարկում էին Ազգային Ժողովի անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Առեւտրի եւ ծառայությունների …
ԸՆԴԱՄԵՆԸ 145-Ը Մայիս 06,2011 00:00 Կառավարության նիստում որոշում ընդունվեց Հայաստանի Հանրապետությունում բնակվող, Ցեղասպանությունը վերապրած մարդկանց տրամադրել 25 հազարական դրամ թոշակ` այն հավելելով կենսաթոշակին:Ցեղասպանության թանգարան-ինստիտուտից հետաքրքրվեցինք, թե ներկայում քանի վերապրող կա Հայաստանում: Պարզվեց, թանգարանին այդ տեղեկատվությունը տրամադրել է սոցիալական ապահովության նախարարությունը` 145 մարդ: Իսկ այդ կատեգորիայի մեջ մտնում են այն մարդիկ, որոնք ծնվել են Արեւմտյան Հայաստանում:
ԿՐԿԻՆ ԿԱՐԿՈՒՏ Մայիս 06,2011 00:00 Նախօրեին` երեկոյան ժամը 18-19.20-ի սահմաններում տեղացած կարկուտի պատճառով տուժել են Արագածոտնի մարզի 21 համայնքների ցանքատարածություններն ու այգիները, կոտրվել են մի քանի ջերմոցների ապակիներ: Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ՝ հակակարկտային կայանի սպասարկման տարածքում են եղել տուժած համայնքներից միայն երեքը` Ագարակը, Աղձքը եւ Փարպին:Վնասի չափի հստակեցման նպատակով հանձնաժողով է ստեղծվելու:
ՀՈՂԵՐՆ էԼ ԵՆ ՈՒԶՈՒՄ ԱՐՏԱԳԱՂԹԵԼ Մայիս 06,2011 00:00 Գարնանային անձրեւները, քամին ու հեղեղումները մեծ ազդեցություն ունեցան ոչ միայն գյուղատնտեսական սեզոնի, այլեւ Հայաստանում սողանքային իրավիճակի վրա: Մի քանի տասնյակ ակտիվ սողանքային տարածքներում կրկին սկսվեց հողերի հոսքը, հետեւաբար նաեւ` տների քայքայումը: Չկա շաբաթ, որ մամուլում նորություն չհրապարակվի Ողջաբերդի ու Հաղարծինի մասին: Մարդիկ բողոքում են, սակայն պատկան մարմինները կարծես չեն էլ լսում նրանց: Օգնության մասին խոսելն …
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց
19 Ապրիլ 21:22 Բաքուն Հայաստանի կողմից 4 գյուղերի հանձնումը անվանել է երկար սպասված պատմական իրադարձություն. Հաջիզադե
19 Ապրիլ 16:05 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արգավանդի ճանապարհին մեքենայից 36 կգ ոսկի գողացողները եղել են ԱԱԾ կեղծ համազգեստով․ մանրամասներ
19 Ապրիլ 16:05 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արգավանդի ճանապարհին մեքենայից 36 կգ ոսկի գողացողները եղել են ԱԱԾ կեղծ համազգեստով․ մանրամասներ
17 Ապրիլ 07:35 Վրաստան մուտքի համար ՀՀ քաղաքացիները պիտի պարտադիր առողջապահական ապահովագրություն ունենան.«Ժողովուրդ»
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց
22 Մարտ 18:01 «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է առանց լիցենզիայի ուղևորափոխադրում կատարող 20 տրանսպորտային միջոց
10 Ապրիլ 16:32 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արգավանդի ճանապարհին մեքենայից 36 կգ ոսկի գողացողները եղել են ԱԱԾ կեղծ համազգեստով․ մանրամասներ
29 Մարտ 13:25 Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխության