ԻՆՉՊԵՍ ԺԱՄԱՆԱԿ ՇԱՀԵԼ Հուն 08,2011 00:00 ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Իշխանությունների եւ ՀԱԿ-ի միջեւ երկխոսությունը վաղուց է սկսվել, բավականին արդյունավետ ընթանում է եւ մի շարք դրական փոփոխությունների արդեն իսկ հանգեցրել է: Դա պարզապես այնքան ակնհայտ է, որ երկխոսություն սկսելու մասին խոսելն առնվազն տարակուսելի է: Ինչ վերաբերում է պատվիրակություն ձեւավորելու եւ …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Հուն 08,2011 00:00 ԾԵԾԵԼ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ Կիրակի օրը Սանկտ-Պետերբուրգում խոշոր ընդհարում է տեղի ունեցել հայերի եւ ադրբեջանցիների միջեւ: Ծեծկռտուքին մասնակից մի քանի ադրբեջանցիների վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Ըստ ՀՀ ԱԳՆ տվյալների` այս պահի դրությամբ ձերբակալված հայեր չկան:ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ ԿԱՊ ՉՈՒՆԻ ՀԱԿ-ի կազմի մեջ մտնող ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը հերքել է լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունը, թե իշխանությունների հետ …
ԾԻԾԱՂԵԼԻ Է ՀԱՄԱՐՈՒՄ Հուն 08,2011 00:00 ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Վարդան Բոստանջյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, թե ԲՀԿ-ում չի քննարկվել ընդդիմության հետ բանակցությունների պատվիրակությունում ներկայացուցիչ ունենալ-չունենալու հարցը: «Այդ հարցն ընդհանրապես չի քննարկվել, եւ ծիծաղելի է այդ ամենը: Ի՞նչ է նշանակում` երկու թշնամի կողմերը հանդիպում են, բանակցություններ են վարում, հո միջպետական պայմանագիր չե՞նք ստորագրելու»,-ասաց Բոստանջյանը:
ՁԵՌՔ ԵՍ ՏՎԵԼ` ՊԻՏԻ ԽԱՂԱՍ Հուն 08,2011 00:00 «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում խորհուրդ է տվել չշտապել ու իշխանական կուսակցության ներկայացուցիչների հայտարարություններից եզրակացություններ չանել: «Ես հակված եմ մտածելու, որ իրենք պարտադրված են քայլ անելու, որովհետեւ ձեռք են տվել` պետք է խաղան: Իսկ Կոնգրեսն ամեն ինչ անելու է, որ պարտադրի իշխանություններին այդ քայլերն անելու»,-ասել է նա: Արամ Սարգսյանը չի համաձայնել …
ՀԱՐԵՎԱՆ ԵՐԿՐՆԵՐԻՑ Հուն 08,2011 00:00 «Մենք հուսով ենք, որ Կազանում կողմերը կկարողանան հաջողության հասնել բանակցային գործընթացում: Բայց դրանից առաջ կկայանա ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը: Մենք Կազանում հանդիպման կապակցությամբ մեր հանձնարարականները կնախապատրաստենք»,-հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդիարովը: Այն հարցին, թե համաձանության դեպքում ինչպիսին կլինի խաղաղապահ ուժերի կազմը, նա պատասխանել է, որ պայմանավորվածություն …
ԼԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌ ՊԻՏԻ ՈՐՈՇԵՆ Հուն 08,2011 00:00 «Նոր Արեւելյան Եվրոպա» հանդեսին տված հարցազրույցում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի հատուկ կարգավիճակը չի կարող էապես տարբերվել այսօր ունեցած նրա կարգավիճակից: «Այդ ժամանակ անհրաժեշտ կլինի միջանկյալ այդ կազմավորման միջազգային ճանաչումը»,-հայտարարել է նա ու հավելել, թե դեռ պետք է որոշեն, թե ինչ լայնությամբ է լինելու ԼՂ-ն Հայաստանին կապող միջանցքը, …
26 Մարտ 15:48 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տոմա Պետրոսյանն անձնական կյանքում շրջադարձային փոփոխություն ունի. «Տանը մնացի»-ից մինչև «Տարան-Տարան»
22 Մարտ 18:01 «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է առանց լիցենզիայի ուղևորափոխադրում կատարող 20 տրանսպորտային միջոց
22 Մարտ 21:06 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը գնալու է․ էքստրասենսը՝ Տավուշի գյուղերի հանձնման և Հայաստանի ապագայի մասին
25 Մարտ 19:19 Քննչական կոմիտեն հաստատում է, որ կալանավորվել է գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր օգնականը. ինչ է բացահայտվել
11 Մարտ 18:30 Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները
20 Մարտ 11:12 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տավուշի գյուղերն էլ ենք տալու, անկլավներն էլ ենք տալու, հետո վախեցնելու են Սահմանադրությամբ․ Սամվել Բաբայան