Պորտուգալիայի ֆուտբոլի առաջնությունը պաշտոնապես կվերսկսվի:
Այս մասին հայտնում է առաջնության մամուլի ծառայությունը: Այն կվերսկսվի հունիսի 4-ին: Առաջնության կազմակերպիչները մրցաշրջանի վերսկսումից հետո մտադիր են խստագույնս պահպանել պանդեմիայի դեմ ուղղված անվտանգության բոլոր նորմերը:
Մինչև այս կայացել է Պորտուգալիայի առաջնության 24 տուր: Մրցաշարային աղյուսակի առաջատարը «Պորտու»-ն է:
Կորոնավիրուսին պանդեմիայի պատճառով մարտից ընդհատվել են եվրոպական մի շարք առաջատար երկրների առաջնությունները` բացառությամբ Բելառուսի առաջնության: