Օրերս ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և ՊԵԿ ծառայողների հետ համատեղ մաքսային հսկողության գոտում զննման ենթարկեցին ԱՄՆ-ից Հայաստան ներմուծված առաքանին։
Հայտնաբերվեց հաշիշի յուղ տեսակի թմրամիջոց պարունակող էլէկտրոնային սիգարետի ծխամորճի 50 գլանակ։
Նշանակվել են փորձաքննություններ։
ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։
Կատարվում է նախաքննություն։