ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փոխնախարար Լոռեցյանի կաշառքը չկարողանալով բացահայտել` նրան նոր մեղադրանք կառաջադրե՞ն. փաստաբանը մանրամասնում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փաստաբան Լևոն Սահակյանի հետ ArmLur.am-ը զրուցել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) փոխնախարար Գևորգ Լոռեցյանին առաջադրված մեղադրանքից: Փաստաբանը հայտնեց, որ Լոռեցյանն արդեն 6 ամիս է՝ գտնվում է կալանքի տակ և սպասում են, տեսնեն՝ Ազգային անվտանգության ծառայությունն արդյոք նոր միջնորդություն կներկայացնի՝ կալանքը երկարաձգելու համար, թե ոչ:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հայտնել էր, թե ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ Գևորգ Լոռեցյանը նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մարզագույքի և մարզահագուստի ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթներում աջակցություն է ցուցաբերել մի տնտեսվարողի, որը Հայաստանում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահն է և միաժամանակ նաև մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը: Ըստ այդ հայտարարության, մրցույթներում հաղթելու դիմաց փոխնախարարն իր վարորդի օժանդակությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել ստանալ առանձնապես խոշոր չափերով կաշառք։

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս