Եմենի մայրաքաղաք Սանայից տեղեկություններ են ստացվում այն մասին, որ շարունակվում են զինված բախումները նախագահ Ալի Աբդուլայի համախոհների եւ հակառակորդների մեջ,-գրում է Reuters -ը: Կենտրոնական հրապարակում դիպուկահարների կրակոցներից զոհվել է 2 կին: Ավելի ուշ նույն տեղում զոհվել է 2 տղամարդ: Մայրաքաղաքում 5 օր տեւած բախումների ժամանակ մահացել է ավելի քան 90 մարդ, որոնց մեծ մասը խաղաղ ցույցերի մասնակիցներ են եղել:
Եմենում բախումները շարունակվում են
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ