ԿԳՄՍ նախարարությունը դրամաշնորհների մրցույթ է հայտարարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Կրթության որակի ապահովում» ծրագրի «Ֆինանսական գրագիտության, ձեռնարկատիրական հմտությունների զարգացման, մասնագիտական կրթության վերաբերյալ հեռուստահաղորդաշարերի, սոցիալական հոլովակների և կարճամետրաժ խաղարկային ֆիլմերի պատրաստում» միջոցառման շրջանակում հայտարարում է դրամաշնորհային մրցույթ հետևյալ անվանակարգերում՝

Կարճամետրաժ խաղարկային ֆիլմի պատրաստում և տարածում

Հեռուստաֆիլմերի պատրաստում և տարածում

Հեռուստահաղորդաշարերի պատրաստում և տարածում

Դրամաշնորհը տրամադրվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը հաստատելու մասին» N 1937-Ն որոշման:

Հայտերն ընդունվում են 2020 թվականի մայիսի 12-ից մինչ հունիսի 12-ը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (ք. Երևան, Կառավարական 2-րդ տուն, Վ. Սարգսյան 3, 705 սենյակ, 7-րդ հարկ)։




Լրահոս