
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը տեսակապով զրույց է ունեցել Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի խոսնակ Անդրեաս Նորլենի հետ։Այս մասին տեղեկանում ենք ԱԺ մամուլի ծառայությունից:
Անդրեաս Նորլենը շնորհակալություն է հայտնել Արարատ Միրզոյանին իրեն ուղղված նամակի համար եւ նշել, որ համավարակով ստեղծված այս իրավիճակի պայմաններում կարեւոր է պահպանել շփումները խորհրդարանների միջեւ։
Օրենսդիր մարմինների ղեկավարները տեղեկություն են փոխանակել համավարակի դեմ երկու երկրների կողմից իրականացվող միջոցառումների, այս ընթացքում խորհրդարանների աշխատանքի մասին։
Զրուցակցի խնդրանքով Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի բարեփոխումների օրակարգում արձանագրված հաջողությունները։
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակելու շփումները նման ձեւաչափով։