Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի տեսանյութի առնչությամբ: Այս մասին Armlur.am-ին հայտնեցին ՀՔԾ լրատվական ծառայությունից:
«Միքայել Մինասյանի տեսանյութի առնչությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Կատարվում է նախաքննություն», – հայտնեցին ՀՔԾ-ից:
Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանը մայիսի 2-ի իր տեսանյութում հայտարարել էր, որ Արթուր Վանեցյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ցանկություն է հայտնել հանդիպել իրեն և առաջարկ անել: