Դիմակի տակից շպարվելը վնասում է մաշկը․ Հրանուշ Եղոյանը՝ այս տարվա թրենդային դիմահարդարման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը դիմահարդարների ազգային հավաքականի մարզիչ և Make-Up Studio-ի հիմնադիր Հրանուշ Եղոյանի հետ զրուցել է այս տարվա դիմահարդարման միտումների, ժամանակակից թրենդների մասին։

«Հայ աղջիկները բավականիան առաջադեմ են դիմահարդարման մեջ։ Ցանկացածի մեջ անճաշակ եւ ճաշակով բան կա, բայց ավելի շատ անճաշակն է գերիշխում։ Այնուամենայնիվ, մեր աղջիկներն ավելի տեղեկացված են այսօր»։
Հրանուշ Եղոյանի խոսքով՝ այսօրվա նորաձեւությունը թույլ է տալիս կիրառել այն դիմահարդարումը, որը մեզ դուր է գալիս, որը մեզ տրամադրություն է հաղորդում, իհարկե կան մի քանի կարեւոր թրենդներ։

«Դրանցից առաջինը՝ «թոթոլ նյուդ լուքն» է, որն այսօր շատ ակլտուալ է, եւ հաղորդում է բնական դիմահարադարում։ Հիմնականում տեսնում ենք բնական դիմահարդարում, բայց շատ խնամված։ Հաջորդ թրենդը՝ «Նյուդային» դիմահարդարումն է, որի առաջին նախապայմանը թաց շուրթերն են։ Հաջորդ թրենդը՝ «սառած այտերն են»։ Ինչ է դա նշանակում, երբ շատ երկար ժամանակ լինում ես ցուրտ վայրում, այտերը վարդակարմրավուն գույն են ստանում։ Այս թրենդն այսօր շատ նորաձեւ է, վարդագույն այտեր, որոնք որ ձգվում են այտոսկրի բարձիկից սկսած մինչեւ վերին կոպերը։ Շատ գեղեցիկ թրենդ է, որը կարելի է անել վարդագույն, ծիրանագույն, դեղձի միջուկի գույն, որը բավականին երիտասարդ տեսք է հաղորդում դեմքին»,-ընդգծեց նա։

Հաջորդ կարեւոր թրենդն ըստ Հրանուշ Եղոյանի՝ «Մոնոխրոմն է», սա շականակագույնի ու սեպիայի գույներն են։ Այս դիմահարդարման գաղտինքը նրանում է, որ ամբողջ դիմահարդարումը նույն երանգների մեջ է։ Այտոսկրերի գունաներկը, ստվերաներկը, հոնքերի հարդարանքը․․․։

Մեր այն հարցին, այս օրերին, երբ համաճարակի պատճառով կանայք ստիպված պետք է կրեն պաշտպանիչ դիմակներ, ճի՞շտ է արդյոք դիմակի տակից դիմահարդարվելը։ Մեր զրուցակիցը պատասխանեց․

«Իհարկե դիմակի տակից դիմահարդարվելը ընդհանրապես խորհուրդ չի տրվում , քանի որ մաշկը կարող է վնասվել, բայց կարող են աչքերը դիմահարդարել, սեւաներկով, որը շատ թրենդային է»։

Լիդա Եղիազարյան




Լրահոս