ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ոչ մեկ չի ծախելու Ղարաբաղը». Զոհրաբ Մնացականյանը՝ իրեն հարցեր ուղղող քաղաքացուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆեյսբուքյան օգտատեր Հակոբ Բերբերյանն իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ հարց է ուղղել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին՝ կապված վերջին օրերին քննարկման կենտրոնում հայտնված՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարության հետ: Դա տեղի է ունեցել ուշ երեկոյան, երբ նախարարը դուրս գալիս է եղել արտգործնախարարության շենքից:

Քաղաքացին հետաքրքրվել է նախարարից՝ «բանակցային սեղանին արցախյան հարցի փուլային տարբերակ կա՞, թե՝ ո՞չ»:Նախարարը բացասական պատասխան է տվել՝ հարցնելով թե ինչո՞ւ է այդպես մտածում և ինչո՞ւ չի վստահում ՀՀ արտգործ նախարարին: Ի պատասխան՝ Հակոբ Բերբերյանը նշել է, որ այդպես է հայտարարել ՌԴ արտգործ նախարար Սերգեյ Լավրովը:

Ներվայն է մեր ԱԳ Նախարարը։

Gepostet von Hagop Berberian am Mittwoch, 13. Mai 2020




Լրահոս