ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարդիկ անգամ բուժվելուց հետո չեն հավատում, որ իրենք հիվանդ են եղել. Նիկոլ Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության նիստը մեկնարկել է: Նիստի սկզբում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց քաղաքացիների շրջանում առկա տեսակետի մասին, թե կորոնավիրուսը բլեֆ է, միֆ է: Փաշինյանը խոսեց այդպիսի կարծիքների պատճառների մասին:

«Մոտ 70 տոկոսի մոտ հիվանդությունն անցնում է անսիպտոմ: 75 տոկոսը չունի ոչ մի բողոք, հիվանդությունը թղթի վրա գրված ախտորոշում է: Մենք ունենք դեպքեր, որ կան մարդիկ, որոնք անգամ բուժվելուց հետո չեն հավատում, որ իրենք հիվանդ են եղել: Այս պահին մենք ունենք 49 մահվան դեպք: Շոշափելի այս հիվանդությունն իրենց վրա զգում են այն քաղաքացիները, որոնց ընտանիքի անդամներն հիվանդանում են», – նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս