
Կառավարության նիստը մեկնարկել է: Նիստի սկզբում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց արտակարգ դրության երկարաձգման և այն գործընթացների մասին, որ լինելու է դրանից հետո: Նա նշեց, թե մարտին հաշվարկ են ունեցել, որ եթե այստեղ Իտալիայի սցենարով իրադարձությունները զարգանար, Հայաստանում կլիներ 10 հազար մահ:
«Մենք պետք է արձանագրենք, որ որքան էլ մեր ռազմավարությունը լինի սահմանափակումների ռեժիմին չվերադառնալը, սակայն մենք կարող ենք վերադառնալ դրան: Կա մի պատճառ, եթե մենք բուժօգնություն ցույց տալու մեր ռեսուրսները սպառենք: Մեր 2217-ից միայն 600-ն են, որ որևէ բուժօգնության կարիք չունեն: Թոքաբորբով հիվանդների 20 տոկոսին ևս կարող ենք համարել անսիպտոմ: Եթե պարզվի, որ մենք ունենք 1500 հիվանդ, որոնք ունեն բուժման անհրաժեշտություն, մենք ստիպված կլինենք վերադառնալ սահմանափակումների ռեժիմի», – նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում