Armlur.am-ի տեղեկությունների՝ համաձայն հայրենի օրենսդիրներին հորդորել են այսօր ժամը 15.00-ից լինել Ազգային Ժողովում: Ըստ մեր տեղեկությունների՝ գործադիր մարմնի ներկայացուցիչները կառավարության նիստի ավարտից անմիջապես հետո Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգելու հարցի քննությունը կսկսեն քննարկել խորհրդարանում: Մեր տեղեկությունների համաձայն, հայրենի օրենսդիրներին արդեն հորդորել են չբացակայել՝ ներկայանալ խորհրդարան հարցը արագ քննարկելու եւ արտակարգ դրությունը Հայստանում երկարաձգելու հարցը քվերակելու համար:
Հիշեցնենք, որ դեռեւս մայիսի 8-ին խորհրդարանում թեժ վիճաբանություն էր առաջացել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների միջեւ, որից հետո ԼՀԿ խմբակցությունը լքել էր նիստերի դահլիճը եւ չէր մասնակցում խորհրդարանի աշխատանքներին:
Armlur.am լրատվական փորձել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանից պարզել, արդյոք իրենք այսօր մասնակցելու են արտահերթ նիստին, թե ոչ, պատգամավորը հայտարարեց, որ այդ հարցը դեռեւս չեն քննարկել:
Նախնական տեղեկություններով, նիստը սկսվելու է 15:30-ին: