
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը կորոնավիրուսի վարակվածության թեստ է հանձնել: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց նախարարի մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը: Նա հայտնեց, որ նախարարի թեստը բացասական է եղել, սակայն Պապիկյանը կմնա ինքնամեկուսացման մեջ:
Մուրադյանը հայտնեց, թե նախարարության աշխատակիցների մոտ կան կորոնավիրուսի հաստատված դեպքեր, սակայն անուններ տալուց նա խուսափեց: Ամեն դեպքում այս պահին նախարարությունում կան ինքնամեկուսացվածներ և վարակակիրներ: