ՀՀ ՊՆ զորամասի սպայի՝ Արա Մխիթարյանի առողջականի հարցում դրական տեղաշարժ կա: Մեզ հայտնի դարձավ, որ ժամանակ առ ժամանակ բժիշկները անջատում են արհեստական շնչառական սարքը եւ փոխգնդապետը կարողանում է շնչել ինքնուրույն:
Armlur.am-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց Արա Մխիթարյանի հայրիկի Սամվել Մխիթարյանի հետ: Հիշեցնենք, որ 2019 թվականի սեպտեմբերի 17-ին փոխգնդապետ Արա Մխիթարյանը ծանր մարմնական վնասվածքներ ստացել էր Եղեգնաձորի շենքերից մեկի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:
Ըստ Քննչական կոմիտեի, 28-ամյա երիտասարդը բռունցքով մեկ անգամ հարվածել է սպայի գլխին, որի հետևանքով վերջինս վայր էր ընկել։ Այս գործով կալանքի տակ է գտնվում Վայոց Ձորի նախկին մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը, որը մեղադրվում է դիտավորությամբ անձին ծանր մարմնական վնաս պատճառելու համար: Հավելենք, որ 8 ամիս է, ինչ փոխգնդապետը հիվանդանոցում է:
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան