Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահ Սմբատ Գոգյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել: Նա նման դիմում է ներկայացրել ընդամենը մի քանի ժամ առաջ: ArmLur լրատվականի տեղեկությունների համաձայն՝ բավականին երկար ժամանակ է , ինչ Գոգյանից դժգոհություններ կան իշխանական թևում: Բանն այն է, որ իշխանության ներկայացուցիչների կարծիքով Գոգյանը չի համապատասխանում այդ պաշտոնին և այս ժամանակահատվածում չի կարողացել իրեն արդարացնել: Ըստ նույն աղբյուրների՝ Գոգյանի հետ աշխատանքը օր օրի ավելի բարդացել և լարվել է, ինչ համար նրան հորդորել են աշխատանքից ազատման դիմում գրել:
Միևնույն ժամանակ վերջինս ևս դեռ չի շտապում մեկնաբանել իր քայլը՝ խոստանալով, թե առաջիկայում է մանրամասն անդրադառնալու պատճառներին: ArmLur լրատվականը ավելի մանրամասն կներկայացնի Ս. Գոգյանի աշխատանքային փոխհարաբերությունները, ինչպես նաև վերջին ժամանակահատվածում իշխանությունների հետ ունեցած լարված հարաբերությունները:
Նշենք, որ Սմբատ Գոգյանը ԲՈԿ նախագահի պաշտոնում նշանակվել էր 2018 թվականի հունիսի 12-ին: