ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզին հոկտեմբերի 6-ին կժամանի Հայաստան: Նախատեսվում է, որ հոկտեմբերի 7-ին էլ Սարկոզին կլինի Ադրբեջանում: Իսկ ահա Վրաստանում մտադիր է ավելի երկար ժամանակ անցկացնել: Դիվանագիտական աղբյուրների վկայությամբ` Սարկոզիի այցից հետո նախատեսվում է, որ Հայաստանի ֆրանսիական կողմնորոշման քաղաքական ուժերը կփորձեն մեկտեղվել: Իսկ կհաջողվի՞ նրանց, թե՞ ոչ, դժվար է ասել: Բայց որ այցը բավականին կարեւորություն ունի այդ առումով, քաղաքական դաշտում գրեթե որեւէ մեկը չի հերքում:




Լրահոս