Ինչ կապ ունի Դիանա Գալոյանը Սմբատ Գոգյանի ազատման հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի հավաստի տեղեկությունների համաձայն` վերջին ժամանակահատվածում լարված են եղել ԲՈԿ արդեն նախկին ղեկավար Սմբատ Գոգյանի եւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արայիկ Հարությունյանի փոխհարաբերությունները: Բանն այն է, որ Գոգյանը ներքին քննարկումների ժամանակ հայտարարել է, որ Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի ատենախոսության մեջ առկա են գրագողություններ: Սակայն Արայիկ Հարությունյանը չի թույլատրել որեւէ քայլ ձեռնարկել այդ ուղղությամբ:

Ըստ նույն տեղեկությունների՝ գրեթե 4 ամիս է, ինչ Գոգյանին չի հաջողվում այս հարցերի հետ կապված հանդիպում ունենալ նախարարի հետ: Մեր տեղեկություններով՝ Գոգյանը բազմիցս իր շրջապատում հայտարարել է, որ սկզբունքային է Դ. Գալոյանի ատենախոսության հարցը, քանի որ նախկին պաշտոնակատարը՝ Ռուբեն Հայրապետյանի դեպքում եղավ բացահայտումը, որին հետեւեց պաշտոնից ազատումը:

Ու Գոգյանն ասել է, որ եթե այս դեպքում նման բան չարվի, ապա ինքը ստիպված կլինի հրաժարվել իր պաշտոնից: Ու քանի որ Դիանա Գալոյանը նախարարությունում «ամուր» թիկունք ունի, ուստի Գոգյանը հրաժարվել է իր պաշտոնից:

Սոնա Գրիգորյան




Լրահոս