ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեկ ինքնաթիռ հայկական բերք կարտահանի ռուսական շուկա. լավ լուր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի կառավարությունը հետաքրքրված է բեռնատար ավիացիա ունենալու հարցով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Արտահանման այս տարբերակը գտնվում է կառավարության հետաքրքրության ներքո։ Որքանո՞վ է տնտեսապես շահավետ եւ մրցունակ բեռնատար ավիացիա ունենալը։ Այս հարցը գտնվում է ուսումնասիրության փուլում»,- գրել է Փաշինյանը։

Նշենք, որ գյուղմթերքը՝ միրգ, բանջարեղեն, կանաչիներ, ծաղիկներ, նախկինում արտահանվել է մարդատար ինքնաթիռով, սակայն մարտի 19-ից թռիչքները դադարեցվել են։ Ապրիլի 24-ին առաջին անգամ Հայաստանից իրականացվել է 23 տոննա գյուղմթերքի արտահանում՝ բեռնատար ինքնաթիռով, որը վարձակալել էր արտահանող մի ընկերություն։

Արդեն 2 անգամ իրականացվել է հատուկ թռիչք և թերմոարկղերով Հայաստանից դեպի Մոսկվա է արտահանվել նաև 800 կգ օրգանական մշակում անցած ծնեբեկ։ Մի քանի օրից ևս մեկ ինքնաթիռ հայկական բերքն ու բարիքը ռուսական շուկա կարտահանի։

Մանրամասները՝ տեսանյութում

Ս.Հ.




Լրահոս