
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանին արձակուրդից հետ կանչելու որոշում է ստորագրել։ Որոման մեջ մասնավորապես ասվում է․
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 166-րդ հոդվածով՝
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանին 2020 թվականի մայիսի 18-ից հետ կանչել ամենամյա արձակուրդից»։
Հավելենք, որ Սիսեռյանին մոտ 20 օրով արձակուրդ ուղարկելու որոշումը փոխվարչապետը ստորագրել էր մայիսի 12–ին։