
Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը Armlur.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ վերջին անգամ ինքը Երեւանի քաղաքապետ Հայկ Մարության հետ զրուցել է դեռեւս այն ժամանակ, երբ պետք է ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարվեր:
Այդ ժամանակ Վարդանյանը խնդրել է Երեւանի մանկապարտեզներում ախտահանում իրականացնել, որին ի պատասխան քաղաքապետը պատասխանել է, որ այդ ամենն իրենք իրականացնում են:
Ըստ Երեւանի ավագանու անդամի, եթե մայիսի 18-ից արդեն գործելու է քաղաքային տրանսպորտը, ապա պետք է այն ախտահանեն, այդ ամենն իրականացնեն նաեւ պոլիկլինիկաներում, մանկապարտեզներում, փողոցներում, բակերի հարակից տարածքներում, որպեսզի կորանավիրուսի տարածումը կանխարգելեն:
Մանրամասները՝ տեսանյութում
Սոնա Գրիգորյան, Հովսեփ Հովսեփյան