Արմավիրի բանտի 10-րդ խցի կալանավորը այրել է հագուստը. ինչից է սկսվել խառնաշփոթը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Արմավիր ՔԿՀ կալանավոր Արմեն Հայրապետյանը 2019թ. նոյեմբերի 18-ին ժամը 20 :20-ի սահմաններում ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի պատժախցային տեղամասի թիվ 10 պատժախցում, չնչին առիթը պատրվակ օգտագործելով, ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի պատժախցային մասնաշենքում ծառայություն իրականացնող անվտանգության ապահովման բաժնի առաջին կարգի մասնագետ Վարդան Հակոբջանյանից թեյ է պահանջել, սակայն երբ Հակոբջանյանը վերջինիս պատասխանել է, որ ընթրիքն արդեն ավարտվել է և իր լիազորությունների մեջ չի մտնում նշված ժամին թեյ տալը և մերժել է վերջինիս անօրինական պահանջը, Արմեն Հայրապետյանը սկսել է բարձրաձայն սեռական բնույթի հայոյանքներ հնչեցրել ՔԿՀ վարչակազմի հասցեին:

Նա  այրել է խցում իր հագուստները, որից հետո, անտեսելով իր խուլիգանական գործողությունները դադարեցնելուն ուղղված նույն մասնաշենքում գտնվող մյուս դատապարտյալների և ՔԿՀ աշխատակիցների օրինական պահանջները, շարունակել է շուրջ 35-ից 40 րոպե տևողությամբ սեռական բնույթի հայոյանքներ հնչեցնել ՔԿՀ-ի վարչակազմի հասցեին՝ դրանով դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, որի արդյունքում խախտվել է տեղամասի բնականոն գործունեությունը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով: Այսինքն Արմեն Հայրապետյանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քր.օրի 258 հոդվածի 1-ին մասով:

Քնար Մանուկյան




Լրահոս