
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 13-ին ռուսական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ: Կողմերը շնորհավորել են միմյանց Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75–ամյակի կապակցությամբ։
Երկու երկրների խորհրդարանների ղեկավարները տեղեկություններ են փոխանակել Հայաստանում եւ Ռուսաստանում համավարակի դեմ իրականացվող միջոցառումների վերաբերյալ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում շարունակել քննարկումները տեսակապի միջոցով: