«Դոն Պիպո» անունով հայտնի Արթուր Ասատրյանն այսօր արդարացվել ու անպարտ է ճանաչվել: Այս մասին ArmLur.am-ի ունեցած տեղեկությունները հաստատել է Արթուր Ասատրյանի պաշտպան Գեղամ Հակոբյանը:
Հիշեցնենք, որ Ասատրյանն, ըստ մեղադրանքի 2017թ. մայիսի 20-ին կազմակերպել և ղեկավարել է նախնական համաձայնությանբ գործող մի խումբ անձանց ներգրավմամբ, որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ երեք անձանց՝ Վազգեն Ղազախեցյանի, Արտակ Այվազյանի և Արկադի Քոչինյանի առևանգումը, որը զուգորդվել է վերջին երկու անձանց առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով: Վերը նշված անձինք Արթուր Ասատրյանի դեմ նախապատրաստվող սպանության նախապատրաստման գործով անցնող ամբաստանյալներն են: