ՖՈՏՈ․ Չի կարելի մարդուն առանց հերձելու, նեխած դագաղներով թաղել ու ճակատին գրել կորոնավիրուս․ Համլետ Գևորգյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը երգիչ Համլետ Գեւորգյանի հետ զրուցել է երգարվեստում անցած դժվար ճանապարհի, ոճային փոփոխությունների, եւ այլ հարցերի շուրջ։

-Համլե՛տ, Ձեր վերջին հարցազրույցում նշել եք, որ պատրաստվում եք ժանրային փոփոխություն անել, քանի որ այն ոճը, որը Դուք եք ներկայացնում , ֆինանսապես չի արդարացնում։ Ի՞նչ նորություններ ունեք, կա՞ որևէ նոր երգ, միգուցե նոր զուգերգ։

-Արդեն մեկ-երկու նոր երգեր կան, բայց այս համաճարակի պատճառով ստուդիայում գործիքավորման կեսից կանգ են առել։Նոր զուգերգեր դեռ չեն սպասվում, մի քանի նոր երգ ներկայացնելուց հետո կհասկանանք պետք է արդյոք զուգերգեր, թե ոչ։ Նոր համագործակցությունները սպասվում են դիջեյների հետ։ Երգերը լինելու են ավելի էստրադային, ավելի պարզ, այն, ինչ-որ հիմա երիտասարդությունն ընդունում եւ լսում է։ Երգելու եմ այնպես, ինչպես միշտ եմ երգել։

-Ի՞նչը Ձեզ ստիպեց գնալ նման կտրուկ փոփոխությունների։

-Տարիներ շարունակ պետությունը չխրախուսեց մեր ազգայինը, եւ ամեն մարդ իր ձեւով երգեց, եւ մրցակցությունն այնպես զարգացավ, որ մեր ազգայինը, ժողովրդականը հետին պլան մղվեց, չնայած որ մարդիկ շատ բարձր են գնահատում, բայց մատուցումը արդեն ընկավ հարվածի տակ։

-Համլե՛տ, որքնան ես գիտեմ, Դուք Հայստանում մենահամեգով հանդես եկել եք շատ տարիներ առաջ։ Ցանկություն չկա՞ նոր մենահամերգով հանդես գալ։

-Չի կարող նման ծրագիր առայժմ լինել, մինչեւ նոր բաներ չանեմ, նորից չթարմացնեմ իմ երգացանկը, ամեն ինչ պետք է գնա իր տրամաբանական ուղղով, որից հետո անպայման մենահամերգներ կլինեն, ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ արտասահամանում։

-Ձեր կարծիքով ինչո՞ւ են մեր երկրում համերգներ քիչ կազմակերպվում, եւ արտիստներն ավելի շատ նախընտրում են դրսում համերգային շրջագայությամբ հանդես գալ, քան իրենց հայրենիքում։

-Եթե համերգ ենք տալիս մեր երկրում , ապա դա անում ենք նրա համար, որ մեր երկորւմ համերգ ունենանք, քանի որ մեր ժողովուրդի սոցիալական վիճակը տասնյակ տարիներով չի բերելավվում, դրա համար չենք էլ կարող տոմսերը թանկ գնով վաճառել, որ գոնե համերգի ծախսերը դուրս գան։

-Համլե՛տ, այսօր Ձեզ որքանով է գոհացնում մեր երգարվեստը, ինչպիսի՞ փոփոխությունների կարիք կա։

-Չեմ ուզում մեր շոու-բիզնեսի մակարդակը քննարկել, քանի որ ամբողջ կայնքս խոսել եմ դրամ մասին, առաջ համեմատած այսօրվա հետ ինֆորմացիոն սխեման սահմանափակ էր։ Ես հասկացել եմ, որ այսքան տարիների ժողովրդական մշակութային դաստիարակությունը բարձիթողի մնալուց հետո, այսօր ով ինչ ուզի կանի, միայն թե պահի տակ դուր գա։ Առաջ մտածում էի՝ ես այնպիսի բան պետք է անեմ, որ քսան տարի հետո էլ լսեն մարդիկ , իսկ այսօր մեկ-երկու տարի էլ, որ երգն ապրի, արդեն դա հաղթանակ է, ու արդեն այս մակարդակը չեմ էլ դատում։ Լուրջ բաներն անցել ենք։

-Շատ երգիչ-երգչուհին նշում են, թե դժվարին ճանապարհ են անցել։ Ձեր ուղին ինչպե՞ս է ընթացել ։ Հանդիպե՞լ եք փշոտ երեւությների, թկունքից հարվածողների․․․

-Այդ ամենը առերես չէր արվում, շատ դեպքերում եմ, անգամ պետական մրցանակաբաշխությունների ժամանակ նկատել, որ այն մրցանակը , որը նախատեսված է եղել ինձ համար , տվել են ուրիշի, միայն թե ինձ չհասնի։ Չնայած այս ամենին, դժվարությունները կարողացել եմ ճեղքել։ Դա առաջվա մաֆիան էր, իրենք իրենց մարդկանց էին բրդում առաջ, ինձ փորձելով թիկունքից հարվածել, բայց ես կարողացել եմ իմ ասելիքը, երգը հասցնել ժողովրդի սրտերին։

-Անկատար մնացած երազնանքներ ունե՞ք։

-Անկատար համարում էի, միչեւ որ ինձ թվում էր՝ մաքուր ժողովրդական երաժշտությունը չի գնահատվում։

-Ի՞նչ կմաղթեք մեր քաղաքացիներին այս դժվարին ժամանակահատվածում։

-Կմաղթեմ, որ պինդ մնան, բայց ես կարծում եմ, որ այս վիրուսը սովորական հիվանդություն է, համավարակ չէ, մարդկությանը մեծ մահեր պատճառող բան չէ, որի մեջ մեզ քաշեց աշխարհը, այնպես, ինչպես բոլոր մեծ ու փոքր պետություններին։ Սա որպես համաճարակ ես արդեն չեմ ընդունում․ չի կարելի մարդուն առանց դատական բժշկի եզրակացության, առանց հերձելու, նեխած դագաղներով տանել , թաղել ու ճակատին գրել կորոնավիրուս։ Ես կասկածում եմ, որ աշխարհը մեզ ստիպում է, որ պետք է լինենք դրա մեջ։

Զրուցեց Լիդա Եղիազարյանը




Լրահոս