
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է արտահերթ հրապարակային զեկույց Տավուշի սահմանամերձ
Բերքաբեր գյուղի գնդակոծության վերաբերյալ:
Բացառապես իրավապաշտպան աշխատանք իրականացնելով՝ Պաշտպանն արձանագրել է վնասվածքների բազմաթիվ
հետքեր գյուղի բնակիչներից մեկի տանը: Փաստահավաք աշխատանքները վկայում են, որ կրակոցներն արվում են գյուղի խաղաղ բնակիչների, այդ թվում՝ երեխաների կյանքի և առողջության համար վտանգավոր եղանակով:
Զեկույցը կուղարկվի ինչպես միջազգային կառույցներին, այնպես էլ Հայաստանի իրավասու պետական մարմիններին ու հասարակական իրավապաշտպան կառույցներին: