Շատերը չեն հավատում, տարբեր վարկածներ կան․ ինչ կանխատեսումներ ունի Լիլի Էլբակյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցած մեկ օրում աճել է 142-ով՝ հասնելով 3860-ի: Բուժվածների թիվը 1572 է, մեկ օրվա ընթացքում՝ 72։ Փաստացի բուժվողների թիվը՝ 2218 ։ Մահացել է 49 մարդ։ Մահվան ելքեր այլ պատճառով՝ 21 ։ Ընդհանուր թեստերի քանակն է 36016 :

Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի պաշտոնական կայքը:

Դերասնուհի Լիլի Էլբակյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում խոսել է կորոնավիրուսի համավարակի իր կանխատեսումների, իրեն մտահոգող հարցերի մասին։

«Ես չգիտեմ, թե երբ կավարտվի այս ամեն ինչը, տարբեր վարկածներ եմ լսում։ Այսօր շատերը չեն հավատում, որ կա նման համավարակ, որ դա սուտ է, որ Հայաստանում այդքան մահեր կան, նույնիսկ ընկերուհիս ասում է, որ միայն ես եմ հավատում այս համավարակի գոյությանը։ Ես մտածում եմ , որ չի կարող պատահել, որ նման հիվանդություն չլինի․ այն իսկապես կա, պարզապես պետք է զգույշ լինենք, պահպանենք հիգենայի կանոնները, փորձենք բարձրացնել մեր իմունիտետը, եւ փորձենք ապրել այս հիվանդության հետ միասին, իհարկե, զգուշությունը պահելով , որպեսզի չվարակվենք»,-նկատեց դերասանուհին։

Լիլի Էլբակյանի համոզմամբ՝ համաճարակի այս շրջանում յուրաքանչյուր ոք պետք է լինի պատասխանատու նաեւ ուրիշների կյանքի համար։

«Կարող է իմ իմունային համակարգը բարձր է, եւ ես չեմ հիվանդանում, բայց գնալ եւ բոլորին վարակել դա․․․Պետք է ուրիշի կայնքի համար եւս պատասխանատվություն կրենք»,-հավելեց մեր զրուցակիցը։

Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցած մեկ օրում աճել է 142-ով՝ հասնելով 3860-ի: Բուժվածների թիվը 1572 է, մեկ օրվա ընթացքում՝ 72։ Փաստացի բուժվողների թիվը՝ 2218 ։ Մահացել է 49 մարդ։ Մահվան ելքեր այլ պատճառով՝ 21 ։ Ընդհանուր թեստերի քանակն է 36016 :

Լիդա Եղիազարյան




Լրահոս