Հայաստանի երկու խոշոր առևտրային կենտրոնները սոցցանցի իրենց էջերում հայտարարություն են տարածել։
«Ո՞րքան ժամանակ է չենք հանդիպել։
Կարոտել եք չէ՞ Դալմայի յուրահատուկ մթնոլորտը, լավ երաժշտությունը, մարդկանց անցուդարձը և իհարկե շոփինգը։
Մենք նույնպես կարոտել ենք Ձեզ։
Ուրախ ենք տեղեկացնել, որ Դալմա Գարդեն մոլը՝ պահպանելով անվտանգության բոլոր սահմանված կանոնները, վերաբացվում է։
Մայիսի 18-ից մենք սիրով սպասում ենք Ձեզ մեզ մոտ»,- ասվում է «Դալմա Գարդեն մոլ»-ի հայտարարությունում։
Իսկ «Երեւան մոլ»-ի տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․
«Սիրելի հաճախորդներ, երկար սպասված հանդիպումը մոտ է.
Շտապում ենք տեղեկացնել, որ Մայիսի 18-ից սիրով սպասում ենք բոլորիդ Երևան Մոլում, որտեղ պահպանվում են անվտանգության բոլոր կանոնները