Ժամանակ» թերթը գրում է. «Այս օրերին նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի հարազատներն աջ ու ձախ վստահեցնում են, որ «քիչ է մնացել»։
Գասպարյանի հարազատների մոտ մի ուրիշ կարգի վստահություն է առաջացել։ Նրանք սկսել են վարել 2019-2020թթ. գերթանկարժեք մեքենաներ։ Շրջապատին էլ վստահեցնում են, որ հարուցված քրեական գործերը իրենց համար խնդիր չեն։ Այդ «ժամկետանց» քրեական գործերը հարուցված են իրենց գիտությամբ՝ վարչապետին հանգստացնելու համար։ Քանզի նախապես հայտնի էր, որ դրանք մինչև հասնեն դատարան՝ վաղեմության ժամկետի խնդիր կառաջանա արդեն։
Իսկ նրանց վստահությունը գալիս է նրանից, որ կոնկրետ հարցերի վերաբերյալ ինֆորմացիաները «խորը թաղված» են իրավապահների համար։ Իսկ, ասենք, «Դայմոնդ» խաղատնից մինչև Զեյթունցի Պախանի հետ Հրազդանի ձորի ռեստորանում փայատեր լինելը և նման մի շարք ապօրինի հարստացման դեպքերը հայտնի են սակավաթիվ վստահելիների»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: