Նոր տվյալներ. վարակվածների թիվն անցավ 4.5 միլիոնը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 4 միլիոն 527 հազարը: Տարբեր տվյալների համաձայն՝ մահացածների թիվը կազմում է 303 հազար, ապաքինվել է մոտ 1 միլիոն 705 հազար 815 մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում շարունակում է մնալ ԱՄՆ-ը՝ 1 միլիոն 457 հազար 593 հաստատված դեպքով: Այստեղ մահացածների թիվը 86 հազար 912 է:

Երկրորդ տեղում գտնվում է Իսպանիան՝  հաստատված դեպքերի թիվը 272 հազար 646, մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 321:

Վարակվածների թվով հաջորդում է Ռուսաստանը՝ 252 հազար 245 ընդհանուր մարդ: Վարակի հետևանքով մահացել է 2 հազար 305 մարդ:

Մեծ Բրիտանիայում հաստատված դեպքերի թիվը 233 հազար 151 է, մահացածներինը՝ 33 հազար 614:

Վարակվածների թվով հաջորդ տեղում Իտալիան է, որտեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 223 հազար 096 է: Վարակից մահացել է 31 հազար 368 մարդ։

Իտալիային հաջորդում է Բրազիլիան, որտեղ վարակվածների թիվը կազմում է 203 հազար 165, մահացածներինը՝ 13 հազար 999:

Իրանում վարակվածների թիվը հասել է 114 հազար 533 է: Երկրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 հազար 854 մարդ: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 667-ի, վարակի բռնկումից ի վեր մահացել է 12 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:




Լրահոս