
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցած մեկ օրում աճել է 184-ով՝ հասնելով 4044-ի: Բուժվածների թիվը 1666 է ։ Փաստացի բուժվողների թիվը՝ 2304 ։ Մահացել է 52 մարդ։ Մահվան ելքեր այլ պատճառով՝ 22 ։ Ընդհանուր թեստերի քանակն է 37476 :
Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի պաշտոնական կայքը: