Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Գայլերը հոշոտել են Նորակերտ գյուղի բնակիչ ՝ 43-ամյա Վարդան Մելիքյանի 122 գլուխ գառներին ու ոչխարներին, իսկ 30-ից ավելին էլ վնասվածքներ են ստացել։
ArmLur.am-ի հետ զրույցում Նորակերտ համայնքի ղեկավար Գերասիմ Սարգսյանը հայտնեց, որ գիշերը մի խումբ գայլեր մտել են գոմ, որը նորմալ տանիք կամ ծածկ չի ունեցել, և հոշոտել են կենդանիներին։
«Պատուհանից են մտել, 122-ին՝ խեղդել են՝ պատճառելով բնակչի 5 միլիոնից ավելի վնաս։ Ակտը կազմել, ուղարկել ենք մարզպետարան, ինչքան հնարավոր է համայնքը կօգնի, բայց, իհարկե , ամբողջը հնարավոր չի լինի փոխհատուցել, շատ-շատ 150-200 հազարի չափով համայնքն օգնի,բայց դե դրանով ինչ․․․մարդն էդքան վնաս է կրել»,-նշեց համայնքի ղեկավարը։
Նշնեք, որ Վարդան Մելիքյանի միակ ֆինանսական աղբյուրն այդ կենդանիներն էին, որով պետք է հոգար վարկերի մարումները։
Լիդա Եղիազարյան