
ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ընտանիքի օրվա կապակցությամբ:
«Այսօր ընտանիքի օրն է Ընտանիքը մեր հավաքական հարստությունն է, որում համատեղվում են հայրենիքը, ծնողն ու զավակը, սերն ու իմաստնությունը, նվիրվածությունը և հոգատարությունը: Շնորհավորում եմ ընտանիքի օրվա առթիվ: Առողջություն, խաղաղություն և բարեկեցություն բոլորիս ընտանիքներին և օջախներին»: