
«Հակառակորդի կողմից նոր բան, նոր զարգացում չէր։ Հակառակորդը երբեք չի վերանայում իր մոտեցումները, ռազմավարությունն ու մարտավարությունը»։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։
«Նրանց կողմից իրականացվող հերթական սադրանքները մեզ համար չպետք է լինեն ինչ-որ նորություն, անակնկալներ։ Մենք պատրաստ ենք, և պետք է պատրաստ լինենք, որ հակառակորդը կարող է ամենաանսպասելի պահին դիմել արկածախնդիր քայլերի»,-նշեց նա։
Դավիթ Բաբայանի խոսքով՝ սահմանին այս պահին տարօրինակ որևէ զարգացում չկա, սա ոչ միայն սահման է, այլ նաև՝ ռազմաճակատ։
«Ընդհանրուր առմամբ խաղաղ և կայուն է իրավիճակը»,-հավելեց մեր զրուցակիցը։
Լիդա Եղիազարյան