Ինչպես հայտնի է` դատական ատյանները «ՀԺ»-ին պարտավորեցրել են «զրպարտված» եւ «վիրավորված» երեք օլիգարխներին` Ռուբեն Հայրապետյանին, Լեւոն Սարգսյանին եւ Սամվել Ալեքսանյանին, բարի համբավի դիմաց փոխհատուցել շուրջ 6 միլիոն դրամ: «Հայկական ժամանակ» թերթի խմբագրությունը, որն օլիգարխներին վճարելու համար հաշվեհամար է բացել, շարունակում է ակտիվ աջակցություն ստանալ հասարակության ամենատարբեր շերտերից: Երեկ խմբագրության դրամարկղի մոտ նույնիսկ հերթեր էին գոյացել: Թերթին աջակցություն հայտնած ՀՀ քաղաքացիների թվում շատ են նաեւ թոշակառուները, որոնք, իրենց բերանից կտրելով, պետության տված 30-32 հազար դրամից 5000, 1000 կամ 2000 դրամ տալիս են օրաթերթին: Երեկ էլ 3 թոշակառուներ միասին հավաքել էին 18.000 դրամ եւ փոխանցել խմբագրությանը:
ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՏՈՒԳԱՆՔ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ