
ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ուժը կորցրած է ճանաչել իր՝ 2018 թվականի հուլիսի 11-ի եւ 2019 թվականի մայիսի 3-ի որոշումները:
Այսպես, տեղեկացանք, որ ուժը կորցրած է ճանաչել՝
1) ՀՀ վարչապետի 2018 թվականի հուլիսի 11-ի «Անկախության տոնին նվիրված միջոցառումների նախապատրաստման եւ կազմակերպման պետական հանձնաժողով ստեղծելու եւ դրա անհատական կազմը հաստատելու մասին» որոշումը.
2) ՀՀ վարչապետի 2019 թվականի մայիսի 3-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, դրա անհատական կազմը հաստատելու եւ ՀՀ վարչապետի 2011 թվականի օգոստոսի 20-ի որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշումը։
Ս.Հ.