Մեկուսացման օրերը հնարավորություն տվեցին ավելի շատ մնալ տանը, ընտանիքիդ կողքին, ինքդ քեզանով խորանալ, թե հոգեպես, թե ընտանեկան առումով։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց դերասանուհի Մանո Գրիգորյանը` անդրադառնալով արտակարգ դրության երկարաձգմանը և գեղեցիկի իր պատկերացումներին։
«Մի շարք արժեքներ փոխվեցին, վերանայվեցին իմ կյանքում, ու կարծում եմ շատերի մոտ է այդ փոփոխությունը եղել։ Մինչև մեկուսացումը ամեն ինչ դուրս էր, մոռացել էինք տան անելիքների մասին և այս մի քանի ամիսների մեկուսացումն ինձ ավելի շատ հանգստություն է տվել, որովհետև արագ կյանքի տեմպը, աշխատանքը, վազքը մեզ շեղում էին իրական արժեքները գնահատելու հնարավորությունից։ Սա հնարավորություն տվեց վերանայել իմ երեխաների, ընտանիքիս, ամուսնուս, ինքս իմ կյանքի նկատմամբ վերաբերմունքը, հասկանալով , որ կողքի աշխատանքերը խանագարում եմ լինել ընտանիքիդ կողքին լիարժեք»,-նշեց նա։
Մանո Գրիգորյանի խոսքով՝ սթրեսային վիճակի մեջ չի ընկել կարանտինի պատճառով, ինչպես շատերն են ասում, այլ հակառական նա ընտանեկան ջերմության և աշխատանքային նոր ծրագրեր կազմելով է զբաղվել։
«Կարծում եմ ինչպես բոլորն , այնպես էլ ես զբաղվել եմ տանն առօրյա հոգսերով, մարզվելով, նիհարելով, որն ամիսներ առաջ ժամանակի սղության պատճառով չէի կարողանում հասցնել»,-ընդգծեց նա։
Դերասնուհու կարծիքով՝ գեղեցիկն ու գեղեցկությունը մարդու հոգում է, որտեղ կան՝ լույս, ջերմություն, բարրություն, արտաքին գեղեցկությունից զատ պետք է տեսնել նաև ներքին գեղեցկությունը․ «Արտաքինով գեղեցիկ շատ մարդիկ կան, բայց հոգու գեղեցկությամբ քչերն են փայլում, և իհարկե արտաքին գեղեցկությունն անցողիկ է, իսկ ներքին գեղեցկությունը հավերժ մեզ հետ է»։
Լիդա Եղիազարյան