
Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության ու Արաբկիր վարչական շրջանի
աշխատակիցների համատեղ ջանքերով ապամոնտաժվել է Մերգելյանի ինստիտուտի դիմաց՝ Հ. Հակոբյան 4-րդ
շենքի հարևանությամբ տեղադրված կրպակը: Տարածքում եղել է հակասանիտարական վիճակ: Կանաչ սիզամարգը
կվերականգնվի: Այս պահին տարածքը բարեկարգվում է: