Սոցապ փոխնախարարն ազատվել է պաշտոնից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեմաֆին Գասպարյանն ազատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի պաշտոնից: Իր հայտարարության մեջ նա նշել է.

Հարգելի քաղաքացիներ

Սեփական դիմումի համաձայն թողնում եմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնը:

Հաշվետվությամբ հանդես չեմ գա. մեր թիմային աշխատանքն արտացոլված է ինչպես 2019 թվականի նախարարության հաշվետվությունում, այնպես էլ իր տեղն է գտնելու 2020, 2021 և 2022 թվականների հաշվետվություններում:
Կարծում եմ այս ընթացքում ստեղծվել են բոլոր հիմքերը, ինչպես նաև կառուցակարգերն ու գործիքները ոլորտը ամբողջությամբ մարդակենտրոն և արդյունավետ դարձնելու համար, նաև ունեցել ենք շոշափելի ապացույցներ մեր ընտրած ուղու իրավացիության:

Այս ամբողջ ընթացքում աշխատել եմ առավելագույնս նվիրված, առավելագույնս ազնիվ, առավելագույնս պատասխանատու և հնարավորինս արդյունավետ:

Շնորհակալ եմ բոլորին ով վստահեց:

Առողջ եղեք, ապագայի մասին կխոսեմ մոտ ապագայում»:

Հիշեցնենք, որ նա պաշտոնին նշանակվել էր 2019 թվականի փետրվարին:




Լրահոս