ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խորհրդակցություն` ոստիկանությունում. ինչ է հանձնարարել ոստիկանապետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 15-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ Արման Սարգսյանը։

Ներկա էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական վարչակազմի ստորաբաժանումների և ծառայությունների ղեկավարներ, վարչությունների ու տարածքային բաժինների պետեր, ծառայության գծով տեղակալներ։

Ողջունելով ներկաներին՝ ոստիկանության պետը վեր հանեց արտաքին ծառայության թերությունները։ Արման Սարգսյանը խոսելով համայնքային ոստիկանների ծառայության մասին՝ նշեց, որ նրանք պետք է իդեալական տիրապետեն իրենց հատկացված տարածքների իրավիճակներին։

Արման Սարգսյանը կարևորեց հանցագործությունների կանխման ու նախականխման միջոցառումները և պրոֆիլակտիկ աշխատանքներին նոր թափ հաղորդելու համար տվեց կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ։
Ոստիկանության պետը խիստ հանձնարարեց բացառել կոռուպցիոն ռիսկներն ու ոստիկան-կրիմինալ կապը։ Նման դեպքեր բացահայտվելու դեպքում ծառայողը կենթարկվի խիստ պատասխանատվության։
Համավարակի դեմ պայքարի շրջանակներում հանձնարարվեց նաև անվերապահորեն ապահովել ՀՀ Պարետի որոշումների կատարումը։

Խոսվեց ճանապարհային ոստիկանության և պարեկապահակետային ծառայության աշխատանքի մասին։ Ոստիկանության պետը հանձնարարեց քաղաքացիների հետ լինել կոռեկտ, իսկ հանցագործների հետ լինել վճռական։
Խորհրդակցությանը քննարկվեցին նաև ապօրինի ծառահատումների դեմ պայքարի, կադրային քաղաքականության և ծառայությանը վերաբերող այլ հարցեր։




Լրահոս