
Մայիսի 15-ին ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկեցին Սարդարապատի 32-ամյա բնակչի։
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված երկու փամփուշտով։
Ըստ բերման ենթարկվածի՝ ատրճանակը պատկանել է հանգուցյալ հորեղբորը։
Նշանակվել է փորձաքննություն։
Նախապատրաստվում են նյութեր։
`