
Կառավարության որոշումները տարբեր են, ամեն օր տարբեր փոփոխությունների են ենթարկվում։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց դերասան, հումորիստ Գրիգոր Դանիելյանը՝ անդրադառնալով՝ երկրում արտակարգ դրությունը եւ մեկ ամսով երկարաձգելուն և սահմանափակումների թուլացմանը։
«Փորձում են ամեն ինչ անել, որ վիրուսի տարածումը կանխեն, բայց մեր հասարակությունը պետք է գիտակցի, որ պետության ղեկավարության կողմից կարանտին հայտարարելով չէ, ամենակարևորն այն է, որ յուրաքանչյուր անձ իր վրա պատասխանատվություն վերցնի, հակառակ դեպքում կկանգնեք շատ լուրջ խնմդիրների առաջ»,-նշեց նա։
Դերասանի կարծիքով՝ յուրաքանչյուր ոք պետք է պահպանի հակահամաճարակային միջոցառումների կանոնները, եթե բոլորը նման գիտակցություն ունենան, այլևս պետք չի լինի երկրում արտակարգ դրությունը երկարացնելը։
«Կուզենայի` մենք բոլորս անցնենք մեր բնականոն կյանքին` շարունակելով ապրելու և աշխատել այդ վիրուսի հետ միասին»,-հավելեց մեր զրուցակիցը։
Լիդա Եղիազարյան