ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 16 փաստ․ ինչ է արել կառավարությունը կորոնավիրուսի հետևանքները չեզոքացնելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առցանց ասուլիսը։ Նիստի սկզբում նա ասուլիսը սկսեց 100 փաստով, որ այս ընթացքում արել է կառավարությունը։

«Այսօրվա ասուլիսը նաև նվիրված է հեղափոխության երկրորդ տարեդարձին։ Այս ընթացքում սա չորրորդ զեկույցն ՝ 100 փաստ նոր Հայաստանի մասին վերնագրով։ Փաստ 1․ կառավարությունը հաստատել է 18 հակաճգնաժամային միջոցառում, որոնք նպատակ ունեն չեզոքացնել կորոնավիրուսի սոցիալական և տնտեսական հետևանքները։ Փաստ 2․ կառավարությունը սուբսիդավորել է 8195 անձանց։ Փաստ 3․ Կառավարությունը սուբսիդավորել է  տնտեսվարող սուբյեկտների։ Այս ծրագրով մենք արտոնյալ վարկեր ենք տրամադրել», – նշեց նա։

Փաշինյանը ներկայացրեց 18 ծրագրերի կատարման ընթացքը, ապա անցավ մյուս փաստերը ներկայացնելուն։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս