Շարունակվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առցանց ասուլիսը։ Նիստի սկզբում նա ասուլիսը սկսեց 100 փաստով, որ այս ընթացքում արել է կառավարությունը։ Այնուհետև վարչապետը պատասխանեց լրագրողների հարցերին։ Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե ինչ նորություն է առկա գազի գնի շուրջ և ինչպես է վերաբերվում ՌԴ-ն՝ Հայաստանում առկա ռուսական ընկերությունների շուրջ տարվող իրավական գործընթացների շուրջ։
Փաշինյանը նկատեց, որ այս պահին գազի սակագնի շուրջ նորություն չի կարող ասել, բանակցությունները շարունակվում են։ Իսկ անդրադառնալով ռուսական ընկերությունների հարցին, նա նշեց, թե այս մասով խոսակցություն ունեցել է այդ թվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններին, նա նշեց, թե ցանկացած պահի պատրաստ է այս հարցի շուրջ քննարկումներ ունենալ ՀՀ նախկին նախագահների հետ։ «Արցախին չի հաւողվել վերադարձնել բանակցային սեղանին։ 22 տարի ամբողջ միջազգային հանրությունն աշխատել է այդ պայմաններում։ Եվ սա իր հետ բերում է որոշակի բարդություններ։ Մենք ասել ենք, որ չի կարող հարցը լուծվել առանց Արցախի ընտրված ներկայացուցիչների մասնակցությամբ», – հավելեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում